2172 դիտում
15:58 22-06-2014
Զինագործ-դարբիններն իրենց մասնագիտական տոնը նշում են ավանդական զենքերով և նոր կռած զինանմուշներով
Պաշտպանության նախարարն ու գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը դարբին-զինագործի օրը սալին զարկելով են ազդարարում: Օրը առիթ է ցույց տալու հայկական զինագործության ու դարբնագործության ժամանակակից ներուժը: Դարբին-զինագործ բառը հին պարսկերեն` չիլինգար է: Ազգաանվան հիմքում դարբին բառն է:
Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմի համար դարբնագործությունն ու զինագործությունը տոհմային մասնագիտություն են: Տոհմի ներկայացուցիչների գաղափարն էր հատուկ նշել դարբին-զինագործի օրը:
Մետաղյա դարպասներ, աթոռներ ու դեկորատիվ իրեր. Սարդարապատի հուշահամալիրի տարածքում հայ դարբինների ու զինագործների աշխատանքներն են:
Աշոտ Գալստյանը Հայաստանի վաստակավոր վարպետ է: Ցուցադրության է մասնակցում, որ ապացուցի` հայկական դարբնագործությունը յուրահատուկ է: Ասում է` դարբնի գործը միշտ պահանջարկ ունի: Կան աշխատանքներ, որոնք ոչ մի մեքենա անել չի կարող, միայն դարբինի ձեռք է պետք:
Դարբինների աշխատանքների կողքին հայ զինարտադրության նմուշներն են: Ներկայացված են Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի զինատեսակները:
Կողքի սեղանին հայկական արտադրության հեռահար զենքերն են: Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը շրջում է տաղավարների կողքով, մեկ առ մեկ վերցնում է զինանմուշներն ու զննում:
Ասում է` Հայաստանի ոչ պատերազմ ոչ խաղաղություն վիճակում զինարտադրությունը անհրաժեշտություն է: Լինենք զինված հանուն մեր արժեքների պահպանման. Հենց այս խորագրով ամեն տարի հունիսի 21-ը նվիրվելու է զինագործ-դարբիններին:
Նմանատիպ նյութեր
18443 դիտում
22:32 15-09-2019
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1192 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)