211652_close_icon
views-count1321 դիտում article-date 14:37 23-06-2014

ՀՀ Վերահսկիչ պալատի պատվիրակությունը մասնակցել է Հաագայում մեկնարկած ԵՎՐՈՍԱԻ 9-րդ հնգօրյա համագումարին

Նիդերլանդների հաշվիչ դատարանի նախագահ Սասկիա Ստիվելենգի հրավերով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հաագայում մեկնարկած Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության /ԵՎՐՈՍԱԻ/ 9-րդ հնգօրյա համագումարին: Վերջին վեց տարիներին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը բավականին ակտիվ ինտեգրվում է եվրոպական վերահսկիչ կառույցների շրջանակներում: Միայն խախտումներ հայտնաբերելը բավարար չէ, անհրաժեշտ է գտնել խնդիրների լուծման նոր բանալիներ. սա է վերահսկիչների նոր առաքելությունը: Հաագա կատարած այցի ընթացքում Նիդերլանդների, Լեհաստանի, Լիտվայի և մյուս երկրների իր գործընկերների հետ Իշխան Զաքարյանը քննարկել է նաև երկկողմ համագործակցությանն ու համատեղ ծրագրերին ուղղված մի շարք հարցեր: Առաջիկա 3 տարիներին եվրոպական կառույցի նախագահությունն անցնում է հոլանդական կողմին: Հոլանդական փորձին Հայաստանի վերահսկիչները լավ ծանոթ են. Ընդամենը վերջերս ավարտեցին եռամյա համագործակցության ծրագիրը: <<Տեխնիկական աջակցություն>>, Փորձի փոխանակում>>, <<վերապատրաստման ծրագրեր և համատեղ ստուգումներ>>. սրանք են հմինական գործիքները, որոնցով Հայաստանի վերահսկիչ կառույցն իր եվրապական գործընկների միջոցով փորձելու է շարունակել իր բարեփոխումների ընթացքը: Համագումարի շրջանակներում Հաագայում հավաքված եվրոպական երկրների վերահսկիչ կառույցների նախագահներին ընդունել է նաև Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը: Իշխան Զաքարյանը Հաագայում այցելել է նաև Հայաստանի դեսպանություն, որտեղ որպես Համահայկական հաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, հանդիպել է Հոլանդիայում գործող հայկական կազմակերպությունների ղեկավարների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկել է 2015 թվականին անցկացվելիք համահայկական ամառային խաղերին վերաբերվող մի շարք կազմակերպչական հարցեր: Ի դեպ հիշեցնենք, որ 2015 թվականին անցկացվելիք համահայկական ամառային 6-րդ խաղերն ընդգրկված են Հայոց ցեղասպանության հարյուր ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագրում:

Նմանատիպ նյութեր