211652_close_icon
views-count47046 դիտում article-date 21:22 31-10-2024

Ե՞րբ է Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը վերականգնվելու. աշխատանքները կատարվում են բավականին դանդաղ, ինչի պատճառով էլ վարորդների համբերության բաժակը լցվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն տևական ժամանակ է, ինչ կառավարությությունը որոշեց, որ պետք է Կոտայքի մարզի հայտնի Նոր Հաճնի կամուրջը հիմնովին վերանորոգվի ու դրա համար երթևեկությունը կամրջով ժամանակավորապես դադարեցվեց։

Քաղաքացիները, երբ տեղեկացան այդ մասին, մեծ ոգևորությամբ ընդունեցին, սակայն, ցավոք, այդ ոգևորությունը կարճ տևեց, քանի որ կամրջի շահագործումը խոստացված ժամկետում տեղի չունեցավ։

SHAMSHYAN.com-ն օրեր շարունակ բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել և շարունակում է ստանալ քաղաքացիներից, ովքեր նշում են, որ բավականին դանդաղ են աշխատանքները կատարվում կամրջի վրա։

Զանգահարողների մեծ մասն էլ կատակում են՝ ասելով, որ մի քանի անգամ «հետախուզական» աշխատանքներ կատարելու նպատակով այցելել են Նոր Հաճնի կամուրջ և զարմացել են, որ աշխատողների թիվը 2-3-ն է եղել ու բոլորն էլ հնդիկներ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեր այցելության պահին աշխատում էին մոտ 10 հոգի և նրանք ասում էին, որ պատճառը կամրջի վրա աշխատելու ժամանակ նոր խնդիրների առաջանալ է եղել, սակայն խոստանում են մի քանի օրերի ընթացքում կամուրջը կապիտալ վերանորոգված հանձնել շահագործման։

Խնդիրները ֆինանսական չեն, քանի որ, ըստ նրանց հայտնածի, կառավարությությունը կոպեկ առ կոպեկ ժամանակին վճարումները կատարել ու շարունակում է կատարել, պարզապես տեխնիկական խնդիրներ են առաջացել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր