34089 դիտում
12:16 01-11-2024
Կեղծ լուրեր տարածելուց առաջ գոնե 1 անգամ այցելեք Երևանն Արարատի մարզին կապող, հիմնովին վերակառուցվող կամուրջ, որտեղ աշխատանքները կատարում են որակյալ, հսկողությունն էլ իր վրա է վերցրել նախարար Գնել Սանոսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր իբրև հավաստի տեղեկություն նշում էին, թե Երևանը Արարատի մարզին կապող, ժողովրդին հայտնի Գետամեջի կամուրջի վերակառուցման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են թերի, և որ այն կատարվում է դարն ապրած պանելների վրա:
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ականատես եղանք, որ այդ «վայ-սրտացավ» քաղաքացիների հայտնած տեղեկությունները կեղծ են, իրականությանը չեն համապատասխանում, կամուրջը ՀՀ կառավարությունը ժողովրդի լեզվով ասած՝ 0-ից է սկսել կառուցել, հեռացվել են դեռ խորհրդային տարիներից եղած ու արդեն ամբողջությամբ մաշված ու վտանգ ներկայացնող կամրջի հենասյուների վրա տեղադրված պանելները, փոխարենը կառուցվում են նոր հենասյուներ և կամուրջը ամիսներ անց հինովին վերանորոգված հանձվելու է շահագործման:
Կամրջի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին.
«Մարդիկ շատ լավ, թափով կպել են գործին, ու բավականին որակով էլ աշխատանքներ են կատարում. վնասված, արդեն փշրվելու աստիճանի հասած կամրջի ամբողջ ծածկը հեռացվել է: Մարդիկ ցուցաբերում են սրտացավ մոտեցում աշխատանքի նկատմամբ ու մեր աչքով ենք տեսնում, թե ինչպես են որակյալ կատարում իրենց աշխատանքը:
Թող մի քանի շաբաթ էլ գործը երկարի, բայց գոնե ունենալու ենք որակյալ կամուրջ:
Ցանկալի է նաև, որ կամրջի մոտ մի քանի մետր բարձրություն ունեցող հսկայական բարդին հեռացնեն, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հետագայում կանխել բարդու տապալումը, ինչու չէ նաև մոտ 1 մետր կլայնանա, ինչը հնարավորություն կտա հետիոտների համար ավելի անվտանգ ճանապարհ կառուցել:
Թող իզուր տեղը մարդկանց այս լավ գործը չպախարակեն: Մարդիկ շատ լավ աշխատում են, նույնիսկ 2 անգամ տեսել ենք, որ աշխատանքները ստուգելու նպատակով այստեղ է այցելել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+