211652_close_icon
views-count1897 դիտում article-date 14:30 23-06-2014

Վերաքննիչ դատարանը «Հարսնաքարի» գործով վճիռը հրապարակեց

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով վճիռը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին ամբաստանյալների հարազատները: Մինչեւ այդ Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը նրանց դատապարտել էր 12 տարվա ազատազրկման: Վերջիններիս հարազատները նշեցին, որ իրենք հիասթափված են, բայց ոչ հանձնված: «Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչեւ յուրաքանչյուրը պատասխան տա ըստ իր կատարած արարքի: Այս պահին չենք կարող ասել, թե ինչ ենք անելու, բայց միանշանակ չենք լռելու եւ չենք հանձնվելու»,- ասացին նրանք: Ավելի վաղ տեղեկացրել էինք նաեւ, որ «Հարսնաքարի» գործով հունիսի 13-ին վերաքննիչ դատաքննության ընթացքում մեղադրող դատախազը իր ճառում արժանահավատ համարեց տուժողների ցուցմունքը եւ անարժանահավատ՝ մեղադրյալներինը, ինչպես նաեւ փոխանցեց, որ սույն դատական գործով վճիռը կայացվելու է հուլիսի 23-ին, ժամը 13.00-ին: Էլ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված 6 ամբաստանյալների հարազատները եւ նրանց փաստաբանները պահանջում են իրարից տարանջատել 6-ի գործը եւ յուրաքանչյուրին դատապարտել ըստ նրանց կատարած արարքի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Նունե Մարգարյանը եւ Արման Բաղդասարյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նմանատիպ նյութեր