4307 դիտում
14:54 23-06-2014
«Հարսնաքարի» գործով վերաքննիչի վճռից հետո ամբաստանյալների հարազատներից ոմանք ուշաթափվել են, մեկին էլ Շտապ օգնությունը տեղափոխել է հիվանդանոց
«Հարսնաքարի» գործով վերաքննիչ դատարանի վճռից հետո ամբաստանյալներից հարազատներից ոմանք դատարանում ուշաթափվեցին, իսկ Գարիկ Մարգարյանի մոր՝ Նունե Մարգարյանի վիճակն այնքան է վատացել, որ նրան Շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբաստանյալներից Արման Բաղդասարյանի կինը` Աստղիկը, ով եւս դատարանում ուշաթափվել էր:
«Հիմա Նունեին տեղափոխել ենք տուն, սրսկումներից հետո մի քիչ հանգստացել է: Բայց մի շարք դեղեր են նշանակել, որոնք գնելու հնարավորություն եւս չունի»,- ասաց ամբաստանյալի կինը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել վճիռը: Տեղեկացրել էինք նաեւ, որ «Հարսնաքարի» գործով հունիսի 13-ին վերաքննիչ դատաքննության ընթացքում մեղադրող դատախազը իր ճառում արժանահավատ համարեց տուժողների ցուցմունքը եւ անարժանահավատ մեղադրյալներինը, ինչպես նաեւ փոխանցեց, որ սույն դատական գործով վճիռը կայացվելու է հուլիսի 23-ին, ժամը 13.00-ին: Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ «Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված 6 ամբաստանյալների հարազատները եւ նրանց փաստաբանները պահանջում են իրարից տարանջատել 6-ի գործը եւ յուրաքանչյուրին դատապարտել ըստ նրանց կատարած արարքի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Նունե Մարգարյանը եւ Արման Բաղդասարյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:
Նմանատիպ նյութեր
2383 դիտում
18:58 13-06-2014
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալների հարազատները նախագահականի մոտ պայթունավտանգ իրավիճակ են խոստանում
2772 դիտում
14:48 06-12-2015
Ոմանք «Այո» են ասում, ոմանք` «Ոչ», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պատռած քվեաթերթիկը գցեց քվեատուփը
Այս բաժնից
967 դիտում
22:14 16-01-2025
Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն
697 դիտում
21:43 16-01-2025
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ
784 դիտում
21:30 16-01-2025
Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել