2383 դիտում
18:58 13-06-2014
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալների հարազատները նախագահականի մոտ պայթունավտանգ իրավիճակ են խոստանում
«Հարսնաքարի» գործով այսօր` հունիսի 13-ին, վերաքննիչ դատաքննության ընթացքում մեղադրող դատախազը իր ճառում արժանահավատ համարեց տուժողների ցուցմունքը եւ անարժանահավատ մեղադրյալներինը: Ամբաստանյալներից Գարիկ Մարգարյանի մայրը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեղադրանքի հիմքում, ոչ մի փաստ չկա ամբաստանյալների դեմ: « Ոչ մի փաստ չկա, թե տվյալ ամբաստանյալը ինչ գործողություն է կատարել մեկ ու կես տարի տեւած դատավարության ընթացքու, ոչ մի տուժող կոնկրետ ցուցմունք չի տվել եւ փաստերով ապացուցված չկան մեր տղաների դեմ: Հետեւաբար` ես ինձ իրավունք եմ վերապահում նրանց շինծու մեղադրանքի անմեղ զոհեր համարել»,- ասաց Գարիկ Մարգարյանի մայրը:
Ինչպես նաեւ փոխանցեց, որ սույն դատական գործով վճիռը կայացվելու է հուլիսի 23-ին, ժամը 13.00-ին:Նա եւ մյուս ամբաստանյալների ծնողները նշեցին, որ այս անգամ նախագահականի մոտ շատ վատ ձեւով են շարունակելու իրենց ակցիան եւ պայթունավտանգ իրավիճակ են խոստանում:
«Կամ ինձ կվառեմ, կամ կդանակահարեմ»,- ավելացրեց Գարիկ Մարգարյանի մայրը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված 6 ամբաստանյալների հարազատները եւ նրանց փաստաբանները պահանջում են իրարից տարանջատել 6-ի գործը եւ յուրաքանչյուրին դատապարտել ըստ նրանց կատարած արարքի: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Նունե Մարգարյանը եւ Արման Բաղդասարյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:
Նմանատիպ նյութեր
3960 դիտում
15:41 27-03-2014
Հարսնաքարի գործով վեց դատապարտյալների հարազատները սպառնում են ինքնահրկիզվեն
Այս բաժնից
961 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը
1153 դիտում
15:03 16-01-2025
Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել