1075 դիտում
17:22 23-06-2014
Մայր Աթոռում մանուկների վերաբերյալ համագործակցության հուշագիր է ստորագրվել
Հունիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) և «ՄԳԱ Վոթըր» ընկերության միջև Համագործակցության hուշագրի ստորագրման արարողությունը:
Համագործակցության հուշագրի կնքման նպատակն է նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, մանուկների սոցիալական վիճակի բարելավմանը նպատակաուղղված ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, երեխաներին ուղղված մշակութային, հոգևոր-բարոյական դաստիարակության, գիտական ու հրատարակչական ծրագրերի իրականացմանը, երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, մասնագիտական կրթության որակի բարձրացմանը:
Արարողությունը բացվեց աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:
Այնուհետև Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթե Ահրենսը և «ՄԳԱ Վոթըր» ընկերության խորհրդի նախագահ, UNICEF-ի Ազգային դեսպան Գագիկ Մարտիրոսյանը ստորագրեցին Համագործակցության հուշագիրը, ապա շնորհավորեցին ներկաներին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ սկզբնավորվող այս համագործակցության առիթով` վստահություն հայտնելով, որ այն նոր խթան պիտի հանդիսանա Հայաստանի մանուկների բարօրությանն ուղղված տարաբնույթ ծրագրերի մշակման և իրականացման համար:
Նմանատիպ նյութեր
3436 դիտում
18:17 16-04-2019
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ մաքսային համագործակցության վերաբերյալ
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ