211652_close_icon
views-count4075 դիտում article-date 21:58 31-10-2021

ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը՝ Տաջիկստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի պատվավոր դոկտոր

Հոկտեմբերի 20-ից 23-ը Դուշանբեում տեղի է ունեցել «Օլիմպիական սպորտ և Սպորտը բոլորի համար» 27-րդ միջազգային գիտական կոնգրեսը, որին մասնակցել են 14 համալսարաններ և գիտական կենտրոններ 7 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և հյուրընկալող երկրից՝  Տաջիկստանից։

Պատվավոր հյուրերի շարքում են եղել  ՌԴ  հանրապետության սպորտի նախարար   Օլեգ Մատիցինը և Ֆիզիկական կուլտուրայի բուհերի միջազգային ասոցիացիայի նախագահ Կաիրատ Զակիրյանովը։

Ներկա 12 ռեկտորներից 7–ը ստացել են  Տաջիկստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի Պատվավոր դոկտորի կոչում, այդ թվում ՀՖԿՍՊԻ ռեկտոր, մ․գ․թ․ պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը։

Հայաստանի պատվիրակության անդամ՝ հ․գ․թ․ պրոֆեսոր Հարություն Բաբայանը հանդես է եկել որպես «Օլիմպիական ժառանգությունը հումանիտար կրթության համակարգում» գիտական ուղղության մոդեռատոր և զեկույց ներկայացրել «Անտիկ դարաշրջանում հայ ժողովրդի օլիմպիական ժառանգությունը և պատմամշակութային արժեքները»  թեմայով։

Նմանատիպ նյութեր