1244 դիտում
14:34 24-06-2014
Ադրբեջանցիների խոշտանգումներից մահացած 77-ամյա նախկին գերու հարազատները դիմելու են Եվրոդատարան
Գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած եւ մայիսի 20-ին մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հարազատները պատրաստվում են դիմել Եվրոդատարան: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա դուստրը` Հեղինեն:
Նա նշեց, որ թեեւ դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ չեն, բայց իրենք պարզ գիտակցում են, որ հորըն անմարդկային խոշտանգումների ենթարկելուց բացի, դիզվառելիք են ներարկել, ինչի հետևանքով նա շատ դաժան մահվան արժանացավ:
«Սպասում ենք, որ «քառասունքը» տանք, նոր այդ հարցերով զբաղվենք: Բա թող ամբողջ աշխարհը տեսնի, թե ինչ դիմագիծ ունեն: Աստված չանի, բայց վաղն էլ մեկ ուրիշը կարող է նման իրավիճակում հայտնվել»,- ասաց նախկին գերու դուստրը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մ. Խոջոյանի մարմնի վրա հակառակորդը լուսնի եւ աստղի պատկերով մի շարք դաջվածքներ է արել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մ. Խոջոյանի դուստրը: Նա նշել էր, որ հոր մամնի վրա նաև այրվածքներ կան: «Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով»,- ասել էր Հ. Խոջոյանը: Հ. Խոջոյանը տեղեկացրել էր նաեւ, որ վիրահատելու են հոր աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Միաժամանակ նշել էր, որ հոր մոտ դեպրեսիվ վիճակ է. նա մանրամասն չի պատմել, թե ինչ պայմաններում է պահվել Ադրբեջանում և ինչի համար են հրազենային վնասվածք հասցրել նրան, միայն ասել է, որ իրեն գոմում են պահել: Հիշեցնենք, որ Մ. Խոջոյանը հայկական կողմին վերադարձվեց մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում: Նրա մոտ առկա են բազմաթիվ վնասվածքներ, սալջարդեր, վերքեր, կոտրվածքներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
931 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
955 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»