211652_close_icon
views-count16763 դիտում article-date 17:28 11-02-2021

«Արսեն Թորոսյանը ծնողներին ասել է՝ գոհ եղեք, որ 5 գերու բերել ենք»․ անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը․ Ուղիղ

Tert.am-ը գրում է. Այս պահին լարված իրավիճակ է Հանրապետության Հրապարակում: Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Տիգրան Մեծ-Հանրապետության հրապարակ ճանապարհը:

Ծնողները հանդիպում են ունեցել Կառավարության ներկայացուցչներից մեկից հետ, սակայն նշում են, որ որևէ բավարարող պատասխան չեն ստացել:

Ծնողներից Արսեն Ղուկասյանը նշեց, որ ծնողները հանդիպել են աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ, ով ծնողներին ասել է, թե հինգ գերի բերել են, պետք է գոհ լինենք, որ այդ հինգին բերել են:

«Ասել է՝ գոհ եղեք, որ 5 գերու բերել ենք: Գոհ լինելն էլ շնորհակալ լինելն է, գնացել ենք գինի, շոկոլադ, ծաղիկ ենք բերել, որ տանք իրեն, մեր շնորհակալությունը հայտնենք: Չեկավ, որ նվերը փոխանցենք: Ես այս Կառավարությունից որևէ սպասելիք չունեմ»,-ասաց նա:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր