211652_close_icon
views-count940 դիտում article-date 22:48 24-06-2014

Բարձրագույն կրթություն` միջազգային չափանիշներով

Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի հիմնախնդիրները» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որն իրականացվում է «TEMPUS» ծրագրի «ARMENQA» նախագծի շրջանակներում: Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Շվեդիայի Լինշոփինգ համալսարանի ներկայացուցիչ, «ARMENQA» նախագծի համակարգող Յաներիկ Լունդքվիստը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը, հայկական բուհերի ու կրթական կառույցների ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր