1288 դիտում
20:22 24-06-2014
Հայաստանը ձգտում է եվրոպական կրթական տարածքին համադրվող բուհական մասնագիտությունների ցանկ ստեղծել
Հունիսի 24-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում տնտեսագետ- գիտնականների հետ, ովքեր դիմել էին հանձնաժողովին՝ քննարկելու տնտեսագիտական մասնագիտությունների դասակարգմանը վերաբերող առաջիկա փոփոխությունները: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, տնտեսագիտական բուհերի ղեկավարներ, դասախոսներ:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը որոշման նոր նախագիծ է պատրաստել՝ բարձրագույն կրթության մասնագիտությունների նոր ցանկը հաստատելու համար: ՀՀ ԿԳՆ 2 տարի առաջ դիմել է բուհերին՝ բուհական մասնագիտությունների ցանկի հստակեցման նպատակով: Ի թիվս այլ բուհերի՝ տնտեսագիտական համալսարանը նույնպես անցկացրել է քննարկումներ, որոնց արդյունքում ձեւավորվել է մասնագիտական հստակ տեսակետ:
Տնտեսագետ-գիտնականները ներկայացրին իրենց հավաքական տեսակետը՝ կարծիք հայտնելով, որ տնտեսագիտական մասնագիտությունների ցանկը կազմելիս պիտի առաջնորդվել աշխատաշուկայի պահանջով եւ չսահմանափակել ցանկը:
ՀՀ ԿԳ նախարարության տեսակետը ներկայացրեց նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Հայաստանը ձգտում է եվրոպական կրթական տարածքին համադրվող բուհական մասնագիտությունների ցանկ ստեղծել:
Ըստ նախարարի՝ Հայաստանում տնտեսագիտության ոլորտում առկա 18 մասնագիտությունների փոխարեն այժմ առաջարկվում է 6-ը: Նրա խոսքով՝ կրթությունն ամբողջ աշխարհում զարգանում է, փոխվում են միջազգային կրթության չափորոշիչները եւ բուհական մասնագիտությունների ցանկերը կազմվում են՝ ելնելով ժամանակի պահանջից:
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարարը պատասխանեց ԱԺ պատգամավորների եւ տնտեսագետների հարցերին:
Նմանատիպ նյութեր
859 դիտում
16:09 17-12-2014
Քննարկվում է Հայաստանի ինտեգրումը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին
1018 դիտում
16:27 19-02-2015
Եվրամիությունն աջակցում է Հայաստանին ինտեգրվել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին
Այս բաժնից
682 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1048 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»