211652_close_icon
views-count5912 դիտում article-date 20:10 24-06-2014

Իրավիճակը այսօր Աֆրիկյանների տան մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 24-ին, իրավիճակը շարունակում է լարված մնալ Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում՝ Աֆրիկյանների տան մոտ: Հնագույն պատմամշակութային շենքի ապամոնտաժմանը դեմ կանգնած մի խումբ երիտասարդներ և ակտիվիստներ շարունակում են պայքարը: Ողջ օրվա ընթացքում շինության հարևանությամբ ծառայություն էին իրականացնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողները: Մի քանի ակտիվիստներ հենց տեղում բերման էին ենթարկվել, երբ նրանք սկսեցին ձեռքերով ու ոտքերով խփել երկաթյա ցանկապատին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/16960/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, բախում էր տեղի ունեցել ոստիկանների և բնակիչների միջև Երևանի Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում գտնվող Աֆրիկյանների տան մոտ: Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման պատճառը խաչմերուկում գտնվող հնագույն պատմամշակութային շինություն համարվող Աֆրիկյանների տունն էր, որի տարածքը ըստ բնակիչների գնել էր մի պարսիկ և պատրաստվում էր ապամոնտաժել էլիտար շենք կառուցելու համար, իսկ բնակիչները փորձում էին ամեն կերպ քանդել երկաթյա պատնեշները, որպեսզի ապամոնտաժումը չիրականացվի: Ըստ նախնական տեղեկությունների ոստիկանության Կենտրոնականի բաժին էին բերման ենթարկվել մի քանի քաղաքացիներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր