211652_close_icon
views-count11819 դիտում article-date 00:14 10-06-2014

Լարված իրավիճակ Երևանում. Աֆրիկյանների տան մոտ բախում է տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ բախում է տեղի ունեցել ոստիկանների և բնակիչների միջև Երևանի Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում գտնվող Աֆրիկյանների տան մոտ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման պատճառը խաչմերուկում գտնվող հնագույն պատմամշակութային շինություն համարվող է Աֆրիկյանների տունն է, որի տարածքը ըստ բնակիչների գնել է մի պարսիկ և պատրաստվում է ապամոնտաժել էլիտար շենք կառուցելու համար, իսկ բնակիչները փորձում էին ամեն կերպ քանդել երկաթյա պատնեշները, որպեսզի ապամոնտաժումը չիրականացվի: Ըստ նախնական տեղեկությունների ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկվել մի քանի քաղաքացիներ: SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել դեպքի հանգամանքները: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր