1048 դիտում
13:34 25-06-2014
Գյումրիի և չինական Սիան քաղաքների միջև հուշագիր է կնքվել
Այսօր՝ հունիսի 25-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Գյումրու քաղաքապետը ողջունեց դեսպանին՝ կարևորելով հայ-չինական հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ 2013թ. հուշագիր է ստորագրվել Գյումրի և չինական Սիան քաղաքների միջև:
Թիան Չանչուն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նույնպես կարևորեց երկկողմ հարաբերությունների հետագա խորացումը՝ նշելով, որ տեղական մակարդակում ծրագրերի իրականացումը մշտապես եղել է իրենց ուշադրության կենտրոնում: Թիան Չանչուն ավելացրեց, որ համագործակցության համար տեսնում է մեծ ներուժ ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների, այնպես էլ այլ ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս, իսկ վերջում դեսպանը պատասխանեց լրագրողների հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
3739 դիտում
14:02 04-04-2018
Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև բարեկամության հռչակագիր է կնքվել
680 դիտում
20:04 27-04-2015
Ռայմոն Եզեգելյանի և փաստաբանների պալատի միջև կնքվել է հուշագիր
1056 դիտում
16:03 01-07-2015
Հայաստանի և Գերմանիայի ԱՌՆ ազգային պլատֆորմների միջև կնքվել է հուշագիր
Այս բաժնից
823 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին