Համոզված եմ, որ 2025 թվականը համատեղ աշխատանքով կդառնա նոր նվաճումների տարի՝ ի շահ մեր պետության և քաղաքացիների. Արշակ Սարգսյան
Երևանի ավագանու անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երևանցիներ,
Շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով երևանցիներին համատեղ իրականացված աշխատանքների համար։
Հատուկ շնորհավորում եմ մեր հայրենակից արցախցիներին Նոր տարվա առիթով՝ մաղթելով ուժ և տոկունություն։
Լիահույս եմ, որ 2025 թվականը լինելու է նոր հնարավորությունների, առաջընթացի և առկա հիմնախնդիրների լուծման մեջ բեկում մտցնելու տարի։ Մայր Հայաստանը շարունակելու է իր ստանձնած պարտականությունների կատարումը՝իր խոստումները ի շահ հայ ժողովրդի,ի շահ երևանցու,ինչպես բազմիցս հայտարարել ենք՝ մեր պայքարը չի դադարելու,մինչ չհասնենք նախապես հայտարարված բոլորիս նպատակներին։
Առաջիկա տարում անհրաժեշտ է նոր թափով շարունակել պայքարը և առավել մեծ եռանդով աշխատել։
Սիրելի՛ երևանցի,համոզված եմ, որ 2025 թվականը համատեղ աշխատանքով կդառնա նոր նվաճումների տարի՝ ի շահ մեր պետության և քաղաքացիների։ Թող 2025 թվականն իր հետ բերի հաջողություններ, խաղաղություն և բարօրություն։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։