211652_close_icon

Եթե մի քայլ կա, որ կարող եք անել, որպեսզի մի օր շուտ ազատվեք, արեք, բայց… Շանթ Հարությունյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2981 դիտում article-date 16:15 25-06-2014
Ձեր կյանքը ճիշտ ուղով եք սկսել, բայց ձեր ճշտով, եթե ազատության մեջ հայտնվեք, այնպես կանեք, որ ուրիշների արժանապատվությունը չվիրավորեք: Այս մասին այսօր ` հունիսի 25-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դիմելով իր հետ կալանավորված 13 ամբաստանյալներին, ասաց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը: Ինչպես դատարանից հայնտում է [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը, Շանթ Հարությունյանը, դիմելով համախոհներին, ասաց. «Եթե մի քայլ կա, որ կարող եք անել, որպեսզի մի օր շուտ ազատվեք, արեք, բայց խնդրում եմ դա չանել արժանապատվության հաշվին»: Նշենք, որ այսօրվա նիստին քննվում էր պաշտպաններ ներգրավվելու կամ նրանցից հրաժարվելու հարցը: Դատարանում ուժեղացված ծառայություն են կատարում դատական կարգադրիչները, որոնց աշխատանքը ղեկավարում է կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը: Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը իր համախոհների հետ երթ էր սկսել դեպի նախագահական նստավայր՝ պահանջելով իշխանափոխություն: Արդյունքում նրանց եւ ոստիկանների միջեւ բախումներ տեղի ունենեցան: Հնչել էին պայթյուններ: Շանթ Հարությունյանի դեմ՝ որպես առաջնորդի, քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով `զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր