906 դիտում
17:39 25-06-2014
Համաբուժարաններում վերանորոգման և վերազինման աշխատանքներ են ընթանում
Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի տարեկան ծրագրերով քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններում ընթանում են ջեռուցման համակարգերի անցկացման և վերանորոգման աշխատանքները:
Աշխատանքների պատշաճ որակի ապահովման նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, գործընթացի նկատմամբ իրականացվում է մշտական հսկողություն:
Այդ նպատակով աշխատանքային շրջայցով համաբուժարաններ է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Ծանոթանալով կատարվող աշխատանքների ընթացքին՝ Դավիթ Օհանյանը տեղում համապատասխան հանձնարարականներ է տվել: Քաղաքապետի տեղակալին տեղերում ներկայացվել են նաև տեխնիկական վերազինման շրջանակում համաբուժարանների ձեռք բերած նոր սարքավորումները: «Մեր քաղաքացիների համար բարձրորակ սպասարկում և համապատասխան պայմաններ ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետի կողմից հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահական հիմնարկների ջեռուցման համակարգերով ապահովմանը, վերանորոգմանն ու նոր բուժսարքավորումների ձեռքբերմանը: Եթե 2013-ին այդ նպատակով համայնքային բյուջեից տրամադրվել էր շուրջ 93 մլն, ապա այս տարի հատկացվել է 165 մլն դրամ»,-նշել է Դավիթ Օհանյանը:
Շրջայցի ժամանակ քաղաքապետի տեղակալը զրուցել է նաև բուժանձնակազմերի և բնակիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները:
Համաբուժարանների այցելուները նշել են, որ ծրագիրը շատ կարևոր է՝ հաշվի առնելով, որ երկար տարիներ նման որևէ աշխատանք չի կատարվել, և շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին ուշադրության և առավել հարմարավետ պայմանների ստեղծման համար:
Նմանատիպ նյութեր
4148 դիտում
20:35 01-12-2017
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 6 համաբուժարաններում Բաց դռների օր է կազմակերպվել
1568 դիտում
15:24 14-03-2017
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ջրթափ խողովակների վերանորոգման աշխատանքներ
Այս բաժնից
520 դիտում
19:03 17-01-2025
Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ
631 դիտում
18:50 17-01-2025
Հայաստանում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը
790 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը