211652_close_icon
views-count4627 դիտում article-date 18:35 25-06-2014

Հակառակորդը կրակահերթ է բացել Մովսես գյուղի եկեղեցու, դպրոցի և գյուղապետարանի ուղղությամբ

Հակառակորդը այսօր` հուլիսի 25-ին կրակահերթ է բացել Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը: Նա նշեց, որ հիմնականում կրակել են եկեղեցու, գյուղապետարանի եւ դպրոցի ուղղությամբ, որը տեղակայված է գյուղի կենտրոնում: Բարեբախտաբար տուժածներ եւ վիրավորներ չկան: Պատերն են միայն տուժել: «Իրավիճակը սահմանին եւ գյուղի տարածքում մեր զորքերի կողմից վերահսկվում է»,- ավելացրեց գյուղապետը:

Նմանատիպ նյութեր