211652_close_icon
views-count1608 դիտում article-date 01:52 26-06-2014

ԱԱ-2014. Շակիրիի հեթ-տրիկը Շվեյցարիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. տեսանյութ

Ավարտին է մոտենում 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլը: E խմբի վերջին երկու խաղերից հետո 1/8 եզրափակիչ ուղեգիր նվաճեց նաև Շվեյցարիայի ընտրանին, որը Շերդան Շակիրիի հեթ-տրիկի շնորհիվ 3:0 հաշվով ջախջախեց Հոնդուրասի հավաքականին: Հիշեցնենք, որ այս խմբից վաղաժամ կերպով հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճել նաև Ֆրանսիայի հավաքականը, որը վերջին տուրում չկարողացավ առավելության հասնել Էկվադորի ընտրանու նկատմամբ: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: Հատկանշական է, որ 50-րդ րոպեից սկսած էկվադորցիները մնացին 10 հոգով, երբ խաղադաշտից հեռացվեց Անտոնիա Վալենսիան: Արդյունքում Ֆրանսիան վաստակեց 7 միավոր և դարձավ E խմբի հաղթողը, իսկ Շվեյցարիան 6 միավարով հանգրվանեց երկրորդ հորիզոնականում: 1/8 եզրափակիչում Ֆրանսիան կհանիդպի Նիգերիայի հետ, իսկ Շվեյցարիան` Արգենտինայի: [b]Շվեյցարիա – Հոնդուրաս`3:0[/b] Գոլեր` Շակիրի 6', 31', 71' [b]Ֆրանսիա – Էկվադոր`0:0[/b] [img]https://fbcdn-sphotos-d-a.akamaihd.net/hphotos-ak-xpf1/t1.0-9/10464139_746605522044316_5956892634375863312_n.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր