2084 դիտում
11:34 26-06-2014
Հայրենիքը լոկ տարածք չէ
Թող զարմանք չթվա ու ոչ էլ հեքիաթի ժանրից ու ոչ էլ ծիծաղ առաջացնի այն մարդկանց մոտ, որոնց համար հայրենիքը լոկ սահման է ու հայրենասիրությունը՝ լոկ հող համբուրելը:
Ես ու ինձ նման շատ մարդիկ՝ տղա թե աղջիկ, պատրաստ են գնալ ու կրկին կանգնել սահմանին, եթե դրա կարիքը լինի: Անգամ այն դեպքում, երբ հիմա հայրենիքս լցվել է լկտիներով, անգամ այն դեպքում, երբ շրջապատում են ինձ մարդիկ, որոնց վրա թքելու ցանկությունս անգամ մոտս մարել է,անգամ այն դեպքում, երբ նման տեսակի լկտիություն կա նաև պետական որոշ օղակներում, ու անգամ այն դեպքում, երբ սեփական ընկերդ հարվածում է քեզ հենց քո դիմացից, անգամ այն դեպքում երբ ...
Ես գնալու եմ իմ երեխաների խաղաղ առավոտների ու հանգիստ գիշերների համար, ես գնալու եմ՝ վստահ իմանալով, որ վաղը գուցե իմ գերեզմանին անգամ զավակներս չայցելեն, անգամ եթե...
Բայց ինչպես ես, շատ տղերք՝ նույնպես, պատրաստ են, ու թող արտասահմանից վարձատրվող որոշ հայ «շներ» իմանան, որ որքան էլ քարոզվի, որ հայ մարդը վախեցած է ու հոգեբանորեն ճնշված, մեկ է, պատերզամի դեպքում սահմանին կանգնած տղերքը մենակ չեն լինելու երբեք:
... բայց գիտեմ նաև, որ կա արտագաղթ, կա սով ու աղքատություն ու անվստահության մթնոլորտ.... մեկ է՝ գնալու են:
Սուրեն Արենց
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
784 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
589 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1156 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ