1228 դիտում
14:11 26-06-2014
Գյումրիում բացվել է 7-րդ Աշխատանքային տոնավաճառը
Այսօր՝ հունիսի 26-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մասնակցեց Գյումրում անցկացվող 7-րդ Աշխատանքային տոնավաճառին, որին այս տարի ընդգրկված էին երեք տասնյակից ավելի գործատուներ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետարանը: Տոնավաճառն անցկացվում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և Զբաղվածության Գյումրու մարզային կենտրոնի կողմից:
Քաղաքապետը կարևորեց նման միջոցառումների անցկացումը Գյումրիում՝ հաշվի առնելով գործազուրկների մեծ թիվը և նշեց, որ այն բավականին արդյունավետ միջոց է գործատու-գործազուրկ կապի ստեղծման իմաստով: Շրջայցի ավարտին Սամվել Բալասանյանը հույս հայտնեց, որ տոնավաճառին ներկայացված թափուր աշխատատեղերն այսօր կհամալրվեն համապատասխան մասնագետներով:
Նմանատիպ նյութեր
1885 դիտում
15:45 10-07-2015
Բացվել է «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը
1107 դիտում
15:53 15-06-2016
Երևանի քաղաքապետարանում բացվել է «Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառը
9649 դիտում
23:05 10-12-2016
Հյուսիսային պողոտայում բացվել է ավանդական դարձած Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
784 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
589 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1156 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ