211652_close_icon
views-count1697 դիտում article-date 13:06 26-06-2014

Ես հավատում եմ հրաշքներին. Պեպե

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն հուսով է, որ իր թիմին կհաջողվի դուրս գալ 2014 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլ: Խմբային փուլի վերջին տուրից առաջ պորտուգալացիները իրենց խմբում 1 միավորով Գանայի ընտրանու հետ կիսում են 3-4 տեղերը, մինչդեռ Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականները 4-ական միավորով գլխավորում են G խմբի մրցաշարային աղյուսակը: « Ես հավատում եմ հրաշքներին: Մենք ամենասկզբից էլ գիտեինք, որ մեզ համար դժվար է լինելու, բայց պետք է պայքարել: Պորտուգալիան միշտ էլ պայքարել է մինչև վերջ: Մենք հաջորդ փուլ դուրս գալու շանս ունենք և պետք է պայքարենք: Նման կարգի խացողներ ունեցող թիմը չպետք է նման իրավիճակում հայտնվի: Ես պատրաստ եմ խաղին և ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ Պորտուգալիային դուրս գալ հաջորդ փուլ»,-ասել է Պեպեն:

Նմանատիպ նյութեր