1023 դիտում
15:46 26-06-2014
Սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագիրը շարունակվում է
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը: Աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի հերթական այցելությունն այս անգամ Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի հ. 40 տանը վարձակալությամբ բնակվող ամուսիններ Հակոբ Բերբերյանի և Սոնյա Դաբաղյանի չորս անձից բաղկացած ընտանիքին էր, որը վերջերս հյուրընկալել է նաև Սիրիայից ներգաղթած իրենց բարեկամուհուն՝ անչափահաս երկու երեխաների հետ:
Սոցիալական ապահովության վարչության պետը տանտիկնոջ հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները: Ընդգծելով, որ սիրիահայերը և նրանց խնդիրները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են, Ռ. Զաքարյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ նման այցելությունները շարունակական բնույթ են կրում, և քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում արել և անում է հնարավորը մեր հայրենակիցներին հուզող խնդիրներին լուծում տալու և նրանց սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ:
Այդ համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչության պետն այս և մյուս սիրիահայ ընտանիքներին առաջարկել է ակտիվ կապ պահպանել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինների հետ՝ աջակցություններն առավել հասցեական և նպատակային դարձնելու համար: Այս անգամ Բերբերյանների ընտանիքին որպես աջակցություն տրամադրվել է հագուստ, կոշկեղեն և դրամական օժանդակություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1511 դիտում
17:40 21-07-2014
«ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի հետ քննարկվեց սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության խնդիրը
2102 դիտում
16:17 20-09-2016
Շարունակվում են սիրիահայ ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը
1872 դիտում
18:59 24-02-2016
Շարունակվում են անապահով ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերը
Այս բաժնից
676 դիտում
19:15 17-01-2025
Քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը
523 դիտում
19:03 17-01-2025
Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ
637 դիտում
18:50 17-01-2025
Հայաստանում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը