Շարունակվում են անապահով ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերը
Մայրաքաղաքում պարբերական բնույթ են կրում սոցիալապես անապահով ընտանիքներին համար իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները:
Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի և << Դիակոնիա>> բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ թվով 500 կարիքավոր ընտանիքներ`միայնակ տարեցներ, բազմազավակ և բազմանդամ ընտանիքներ, ստանում են պարենային աջակցություն: Համաձայն պարենամթերքի բաշխման ժամանակացույցի, այս գործընթացը կիրականացվի ամեն օր` երկուական վարչական շրջաններում և կընթանա մինչև մարտի 3-ը ներառյալ: