2140 դիտում
18:44 26-06-2014
Արարատի զորամասերից մեկում սպանված Գրիշայի մահվան փաստով ձերբակալված սպան կալանավորվեց
Արարատի մարզի N զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 20-ի առավոտյան հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Գրիշա Մուրադի Խաչատրյանի սպանության փաստով ձերբակալված պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը կալանավորվել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Քննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դեպքի վայրը չպահպանելու եւ այն խեղաթյուրելու համար: Սակայն վերջինս սպանության հետ կապ չունի: Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և կատարվում էր նախաքննություն:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի N զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 20-ի առավոտյան, հակառակորդի կրակոցից սպանված 20-ամյա Գրիշա Մուրադի Խաչատրյանի հարազատները եւ համագյուղացիները նրանց տան բակում հավաքված՝ չէին կարողանում ծնողներին հայտնել նրանց միակ որդու մահվան մասին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը: Գյուղապետը փոխանցել էր նաև, որ ծնողներին ասել են, թե Գրիշան վիրավորվել է: «Շատ ծանր վիճակ է: Գրիշան ընտանիքի փոքրն էր եւ ընտանիքի միակ տղան: Քույրերն ամուսնացած են: Սովորում էր ԵՊՀ-ի 1-ին կուրսում: Պատմաբան էր ուզում դառնալ: Ծառայությունից հետո պետք է ուսումը շարունակեր»,- պատմել էր նա: Մ. Մկրտչյանը փոխանցել էր նաև, որ ծնողները գիտեին, որ Գրիշան այդ օրը դիրքերից պետք է իջներ եւ անհամբեր սպասել էին, թե երբ է լուսանալ:
Նմանատիպ նյութեր
4961 դիտում
11:24 24-06-2014
Արարատի զորամասերից մեկում սպանված 20-ամյա Գրիշայի մահվան փաստով, ով ընտանիքի միակ տղան էր, ձերբակալված կա
Այս բաժնից
580 դիտում
20:35 19-11-2024
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
481 դիտում
20:20 19-11-2024
Հայաստան-Կուբա մշակութային փոխըմբռնման հուշագրի նախագծերը փոխհամաձայնեցման փուլում են
712 դիտում
20:08 19-11-2024
Կհեշտացվի բրազիլական ներդրողների մուտքը հայկական շուկա