211652_close_icon
views-count1906 դիտում article-date 21:28 26-06-2014

2015-ից սկսած ԱՊՀ բոլոր քաղաքացիները Ռուսաստանի տարածք կկարողանան մուտք գործել արտասահմանյան անձնագրերով

2015 թվականից սկսած ԱՊՀ բոլոր քաղաքացիների համար Ռուսաստան մուտքն ու ելքը կիրականացվի արտասահմանյան անձնագրերի միջոցով: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը: Նոր կարգը չի վերաբերելու, սակայն, Մաքսային Միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների քաղաքացիներին: Ինպես պարզաբանել են ԱԳՆ ներկայացուցիչները` փոփոխություններն անհրաժեշտ են ինչպես Ռուսաստանի պետական սահմանի անցման միասնական կարգի սահմանման, այնպես էլ միգրացիոն գործընթացների արդյունավետ վերահսկման համար: ՌԴ-ն միաժամանակ առաջարկել է իր աջակցությունը ԱՊՀ անդամ-երկրների քաղաքացիների նոր օտարերկրյա անձնագրերի պատրաստման հարցում: [url=http://http://itar-tass.com/obschestvo/1281861]itar-tass.com[/url]

Նմանատիպ նյութեր