2301 դիտում
08:42 27-06-2014
Սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը ձախողման եզրին է․ ՀԺ
,Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանի կառավարության՝ դեռ անցյալ տարի հաստատած պաշտոնական տվյալներով, Սիրիայից Հայաստան ներգաղթած մոտ 5000 սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը ձախողման եզրին է։
Երեկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեր թղթակցի հարցերին ի պատասխան հայտնել է, որ ծրագիրն իրականացնելու համար բավարար ֆինանսական միջոցներ չեն հավաքվել: «Չեմ կարող ասել ծրագիրը կշարունակվի, թե ոչ: Եթե սփյուռքը օգնի... քիչ մարդիկ են աջակցում, ցավոք սրտի, մեծահարուստներից միայն Հրանտ Վարդանյանն է ձեռք մեկնել»,- ասել է նախարարը:
Սփյուռքի նախարարի հետ զրույցից հայտնի է դարձել նաև, որ 660 սիրիահայ ծրագրի սկզբում հերթագրված է եղել «Նոր Հալեպ»-ում բնակարան ստանալու համար, սակայն հետագայում հրաժարվել են այդ մտքից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7765 դիտում
13:46 05-08-2021
Սիրիական ավիաընկերությունը կվերականգնի Հալեպ-Երևան-Հալեպ շաբաթական թռիչքը
5817 դիտում
18:47 04-09-2021
Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կատարեց Հալեպ-Երևան-Հալեպ չվերթով ժամանած առաջին օդանավը
3386 դիտում
10:45 06-12-2017
ՀՀ գլխավոր դատախազության և Վազգեն Խաչիկյանի դատական վեճը ձախողման եզրին է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը