3389 դիտում
10:45 06-12-2017
ՀՀ գլխավոր դատախազության և Վազգեն Խաչիկյանի դատական վեճը ձախողման եզրին է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության և սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի դատական վեճը ձախողման եզրին է: Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերին Սերժ Սարգսյանը պատիժը կրճատելու տեսքով ներում էր շնորհել պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված, սակայն կալանավայրում 5 տարի անցկացրած Վազգեն Խաչիկյանին:
Այդ ընթացքում էլ դատախազությունը դիմել էր դատարան՝ պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել՝ փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատական նիստերը մեկը մյուսի հետևից տարբեր պատճառներով հետաձգվում են:
Մի դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է դատարանի հարցման պատասխանը դեռևս ներկայացված չլինելու պատճառով, մյուս դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է երրորդ անձ ներգրավելու կապակցությամբ, իսկ ահա երրորդ դատական նիստը չի կայացել կողմի միջնորդությամբ: Ի վերջո, մայիս ամսից մինչ օրս նշանակված է եղել 4 դատական նիստ, որից երեքը չի կայացել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1391 դիտում
10:41 11-04-2019
Գլխավոր դատախազության և Վազգեն Խաչիկյանի միջև դատական վեճը միտումնավոր ձգձգվում է․ «Ժողովուրդ»
2301 դիտում
08:42 27-06-2014
Սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը ձախողման եզրին է․ ՀԺ
1468 դիտում
09:45 18-06-2014
Սոցիալական ծառայության 12 աշխատակիցները «կրակն» են ընկել Վազգեն Խաչիկյանի ձեռքը․ Հրապարակ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը