211652_close_icon
views-count1223 դիտում article-date 13:27 27-06-2014

Ուկրաինան ստորագրել է ԵՄ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը

Այսօր Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԵԽ֊ի ներկայացուցիչ Ժոզե Մանուել Բարուզուն և ԵՄ ներկայացուցիչ Հերման վան Ռոմփեյը ստորագրեցին Ուկրաինայի ԵՄ Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական մասը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Հիշեցնենք, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվել էր 2014֊ի մարտին։ Ասոցացման տնտեսական մասի ստորագրման արդյունքում Ուկրաինայի և Եվրամիության միջև ազատ առևտրի գոտի կստեղծվի։

Նմանատիպ նյութեր