211652_close_icon
views-count1327 դիտում article-date 18:14 27-08-2014

Ուկրաինան չի փոխի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը. Ուկրաինայի արտգործնախարար

Ինչպես հաղորդում է ուկրաինական ZN.UA լրատվամիջոցը, Ուկրաինան չի փոխի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը: Աղբյուրը հղում է կատարում Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինին, ով այս մասին գրել է իր Twitter-ի միկրոբլոգում: Նա իր ռուս գործընկերներին խորհուրդ է տվել ցանկալին չմատուցել որպես իրականություն. «Մենք չենք փոխելու համաձայնագրի տեքստը: Մենք վավերացնելու և գործարկելու ենք այն»: Նշենք, որ սրանից առաջ Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովն ու Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը մինսկյան բանակցությունների արդյունքներով չէին բացառել, որ Մոսկվան ու Կիևը կարող են պայմանավորվել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի տեքստում ուղղումներ կատարելու շուրջ:

Նմանատիպ նյութեր