211652_close_icon

Ուկրաինան ու ԵՄ-ը միաժամանակ հավանության են արժանացրել Ասոցացման համաձայնագրի վավերացումը

views-count1053 դիտում article-date 16:11 16-09-2014
Ուկրաինայի Գերագույն ռադան ու Եվրոպական խորհրդարանը միաժամանակ հավանության են արժանացրել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացումը: Այս մասին հաղորդում է ZN.UA-ն: Նշվում է, որ այդ որոշման օգտին քվեարկել է ուկրաինացի 355 պատգամավոր և Եվրախորհրդարանի 535 պատգամավոր: Պորոշենկոն օրենքը ստորագրելուց հետո կառավարությանը հանձնարարել է վաղվանից սկսել Ասոցացման համաձայնագրի դրույթների գործարկումը: Իր ելույթում Պորոշենկոն հիշեցրել է Ուկրաինայի եվրաինտեգրման համար իրենց կյանքը չխնայած «Երկնային հարյուրյակի» (Եվրամայդան), ինչպես նաև Դոնբասի ռազմական գործողությունների ժամանակ զոհված ավելի քան 850 ուկրաինացի զինծառայողների մասին:

Նմանատիպ նյութեր