211652_close_icon
views-count1227 դիտում article-date 16:35 27-06-2014

ՄԱԶԾ-ն ոչ միայն օժանդակում, այլև` սովորում է ԱԻՆ-ից

Հունիսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի խորհրդատու, ճգնաժամերի կանխարգելման և վերականգման բյուրոյի (BCPR) Աղետների ռիսկերի նվազեցման և վերականգնման թիմի անդամ Քամալ Քիշորին: Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԶԾ ճգնաժամերի կանխարգելման և վերականգման բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը և ԱՌՆ ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար` Քամալ Քիշորին հայտնեց, որ բյուրոյի կողմից Հայաստանն ընտրվել է որպես փորձնական երկիր` Կայուն զարգացման նպատակների ծրագրի համար մշակված ԱՌՆ արդյունավետության ցուցանիշները փորձարկելու համար. - 2015 թ. չափազանց կարևոր տարի է լինելու, քանի որ ավարտվում են Հյոգոյի գործողությունների և Հազարամյակի մարտահրավերների ծրագրերը: Այս վերջինը նախատեսվում է շարունակել որպես Կայուն զարգացման ծրագիր: Բաց աշխատանքային խմբում մշակվել է 17 ցուցանիշ, որոնց միջոցով պետք է մոնիթորինգի ենթարկվի ծրագրի արդյունավետությունը: Ցուցանիշներից 6-ը վերաբերում են աղետների ռիսկի նվազեցմանը, ինչը նաև վկայում է այն մասին, որ բոլորը գիտակցում են դրա կարևորությունը կայուն զարգացման հարցում: Հաշվի առնելով Հայաստանի ձեռքբերումներն ԱՌՆ ոլորոտում և օգտակար փորձը` մենք ցանկանում ենք, որ վերոնշյալ ցուցանիշները փորձարկման ենթարկվեն Հայաստանում, որից հետո ձեր կողմից ներկայացված կարծիքներն ու առաջարկությունները հիմք կդառնան Կայուն զարգացման ծրագրի հիմնական փաստաթուղթը լրամշակելու համար: Հունիսի 25-26-ը Ծաղկաձորում կազմակերպվել էր Կայուն զարգացման ծրագրերում ԱՌՆ թիրախների և ցուցանիշների փորձարկման խնդիրներին նվիրված առաջին աշխատանքային հանդիպումը, որին մասնակցեցին ներկայացուցիչներ ՀՀ շահագրգիռ գերատեսչություններից, նախարարություններից ու մարզպետարաններից։ Աշխատանքային երկու օրերի ընթացքում ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության փորձագետ Ռեա Կածանակիսը և ճգնաժամերի կանխարգելման և վերականգման բյուրոյի փորձագետ Քամալ Քիշորին ներկայացրեցին ՀԳԾ2-ի ԱՌՆ թիրախները և դրանց գնահատման համար առաջարկվող ցուցանիշները, մասնակիցներն էլ խմբային քննարկումների միջոցով փորձեցին ներկայացնել, արդյոք այդ թիրախներն ու ցուցանիշները համապատասխանում և արժեքավոր են Հայաստանի համար։ ԱԻ նախարարը նշեց, որ ԱԻ նախարարությունը պատրաստ է ընդգրկվել Կայուն զարգացման ծրագրի ԱՌՆ ցուցանիշների քննարկման ու փորձարկման գործընթացում և վստահություն հայտնեց, որ այս ուղղությամբ Հայաստանում արված աշխատանքը նույնպես օրինակելի կդառնա մյուս երկրների համար: Հանդիպման ավարտին Ք. Քիշորին, ԱԻ նախարարի ուղեկցությամբ, շրջեց «Արտակարգ քաղաքում», եղավ ԱԻՆ պոլիկլինիկայում, սերվերային և ճգնաժամային կառավարման կենտրոններում` ծանոթանալով դրանց տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր