903 դիտում
17:30 27-06-2014
Տեղի է ունեցել ՀՀ վետերանների միավորման 11-րդ համագումարը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը մասնակցել է ՀՀ վետերանների միավորման 11-րդ համագումարին: Համագումարին մասնակցել է նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը:
Նախքան համագումարի աշխատանքին անցնելը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նախորդ համագումարից մինչ վերջինն ընկած ժամանակահատվածում կյանքից հեռացած վետերանների հիշատակը: Օրակարգի հաստատումից հետո ողջույնի խոսքում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը համագումարի պատվիրակներին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը:
Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով ու քաջառողջություն մաղթելով ներկաներին՝ Ռուզաննա Զաքարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում այսուհետ էլ բազմաբնույթ, այդ թվում նաև սոցիալական աջակցություն է ցուցաբերելու վետերաններին: ՀՀ վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանն էլ համագումարի ընթացքում ներկայացված համառոտ հաշվետվության մեջ հատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց միավորման նախաձեռնություններին մշտապես սատարելու և վետերանների խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3643 դիտում
22:17 13-04-2019
Արմեն Մխիթարյանը վերընտրվեց ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միավորման նախագահ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
580 դիտում
21:50 17-01-2025
Գևորգ Պապոյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրի հետ
802 դիտում
21:39 17-01-2025
Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը
916 դիտում
21:12 17-01-2025
Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատվությունը. ՀՀԿ ԳՄ