2206 դիտում
22:48 28-06-2014
Անչափահաս աղջկան կոնյակ հյուրասիրելուց հետո սեքսուալ գործողությունների փորձ կատարած և անչափահասին ծեծած 36-ամյա տղամարդուն տուգանեցին
36-ամյա Գարեգին Գուրգենի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույքի այլ գործողություններ կատարելու նպատակով, Երևան-Սևան ավտոճանապարհի «Թեյարան» կոչվող ոլորանի հատվածում, իր վարած «Վազ 2107» մակնիշի 04 SS 401 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մեջ կոնյակ է հյուրասիրել Երևան քաղաքի բնակչուհի Է. Գ-ին , որից հետո համբուրել է նրա շրթունքները, ձեռքով շոյել է նրա կրծքերը: Անչափահասը թույլ չի տվել շարունակել նշված գործողությունները, որի պատճառով էլ Գարեգին Պետրոսյանը ձեռքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին ` պատճառելով ֆիզիկական ցավ:
Քննելով գործը, Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Գարեգին Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով և 118-րդ հոդվածով:
ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով Գարեգին Գուրգենի Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով Գարեգին Գուրգենի Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` պատիժները լրիվ գումարելու միջոցով, Գարեգին Գուրգենի Պետրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:
Տուժող անչափահասի օրինական ներկայացուցիչ Մարինե Գրիգորյանի քաղաքացիական հայցը բավարարվել է. Գարեգին Գուրգենի Պետրոսյանից հօգուտ անչափահասի՝ որպես հանցագործությամբ պատճառված վնաս, բռնագանձվել է 96.000 (իննսունվեց հազար) ՀՀ դրամ: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
1700 դիտում
19:41 28-06-2014
Աղջկան փախցնելու մեջ փեսային մեղադրող տղամարդուն տուգանեցին
2647 դիտում
09:17 28-09-2016
Կոնյակ արտադրողները մեծ քանակությամբ կոնյակ են արտահանել ՌԴ, սակայն վճարում չեն ստացել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
580 դիտում
21:50 17-01-2025
Գևորգ Պապոյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրի հետ
802 դիտում
21:39 17-01-2025
Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը
916 դիտում
21:12 17-01-2025
Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատվությունը. ՀՀԿ ԳՄ