2007 դիտում
22:05 29-06-2014
ԱԱ-2014.Հոլանդիան հերոսական պայքարում հաղթեց Մեքսիկային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. տեսանյութ
Քիչ առաջ ֆորտալեզա քաղաքում տեղի ունեցավ 1/8 եզրափակիչ փուլի երրորդ հանդիպում, որի շրջանակում միմյանց հետ մրցեցին Հոլանդիայի և Մեքսիկայի հավաքականները: Դրամատիկ սցենարով ընթացած խաղն ավարտվեց հոլանդացիների կամային հաղթանակով: 48-րդ րոպեին մեքսիկացիներին հիանալի հարվածով առաջ մղեց Ջովանի Դոս Սանտոսը: Հոլանդացիները երկար ժամանակ չէին կարողանում բեկել խաղի ընթացքը: Այդուհանդերձ վան գալի սաները խաղավերջում կարողացան սխրանք գործել: 88-րդ րոպեին Ուեսլի Սնեյդերը ուժգին հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Թվում էր, թե լրացուցիչ ժամանակը անխուսափելի է, երբ մրցավարը Ռոբենի նկատմամբ կանոնները խախտելու համար մեքսիկացիների դարպասին 11 մետրանոց նշանակեց: Նշակետին մոտեցավ փոխարինման դուրս եկած Կլաս Յան Հունտելաար և դիպուկ հարվածով հանեց հաղթողի հետ կապված բոլոր հարցերը: Հոլանդիան 1/4 եզրափակիչում է, որտեղ ուժերը կչափի Կոստա Ռիկա – Հունաստան զույգի հաղթողի հետ:
[b]Հոլանդիա – Մեքսիկա`2:1[/b]
Գոլեր` Սնեյդեր 88’, Հունտելաար 94’ (11մ) – Դոս Սանտոս 48’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2288 դիտում
22:57 28-06-2014
ԱԱ-2014. Բրազիլիան 11 մետրանոցներով հաղթեց Չիլիին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. տեսանյութ
1607 դիտում
22:01 23-06-2014
ԱԱ-2014. Հոլանդիան հաղթեց Չիլիին և իր խմբում առաջին տեղը զբաղեցրեց. տեսանյութ
1539 դիտում
11:52 11-10-2014
Եվրո 2016. Հոլանդիան դժվարին պայքարում հաղթեց Ղազախստանին. տեսանյութ
Այս բաժնից
1747 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1234 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին