3057 դիտում
00:08 27-07-2014
Telekom Cup 2014.«Բավարիա»-ն հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Բորուսիա»-ին. տեսանյութ
Համբուրգում մեկնարկել է «Telekom Cup 2014» կոչվող ոչ պաշտոնական ամենամյա մրցաշարը, որին մասնակցում են Բունդեսլիգայի 4 թիմեր` «Բավարիա»-ն, Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ն, «Համբուրգ»-ը և «Վոլֆսբուրգ»-ը: Կիսաեզրափակիչ առաջին խաղում «Վոլֆսբուրգ»-ը և «Համբուրգ»-ը խաղի հիմնական ժամանակում հաղթողին չպարզեցին` գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթող դուրս եկան «Վոլֆսբուրգ»-ի ֆուտբոլիստները:
Եզրափակիչ խաղի մյուս մասնակիցը որոշվեց «Բավարիա»-«Բորուսիա» խաղում: Խաղի հաշիվը բացեց մյունխենցիների նորեկ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ երկրորդ խաղակեսում Ֆրանկ Ռիբերին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Խաղի մնացած ժամանակահտվածում մրցավարը երկու 11 մետրանոց նշանակեց «Բավարիա»-ի դարպասին: Երկու դեպքում նշակետին մոտեցավ Մաքս Կրուզեն և երկու դիպուկ հարվածից հետո հավասարեցրեց հաշիվը: Հետխղայա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Պեպ Գվարդիոլայի սաների հարվածները:
Հավելենք, որ մրցաշարի կանոնակարգի համաձայն խաղերը տևողությունը կազմում է 60 րոպե: Յուրաքանչյուր խաղակեսը 30 րոպե: Խաղի հիմնական ժամանակում հաղթողը ի հայտ չգալու դեպքում անմիջապես նշանակվում է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար:
«Բավարիա» - «Վոլֆսբուրգ» եզրափակիչ խաղը կկայանա այսօր:
[b]«Բավարիա» - «Բորուսիա» Մ` 2:2, 11մ.` 5:4[/b]
«Իմթեք Արենա». Համբուրգ
Գոլեր` Լևանդովսկի 28' , Ռիբերի 33' – Կրուզե 42' (11մ), 60' (11մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3167 դիտում
21:50 27-07-2014
«Բավարիա»-ն` Telekom Cup 2014 մրցաշարի հաղթող. տեսանյութ
2345 դիտում
22:57 28-06-2014
ԱԱ-2014. Բրազիլիան 11 մետրանոցներով հաղթեց Չիլիին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. տեսանյութ
2467 դիտում
01:40 03-08-2014
«Օլիմպիակոս»-ը 11 մետրանոցներով հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին. Ղազարյանը` գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ
Այս բաժնից
2821 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2344 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2641 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ