211652_close_icon
views-count10308 դիտում article-date 11:25 29-06-2014

Կրասնոդարում ուղղաթիռ է վթարվել. զոհվել են հայազգի գործարարն ու նրա 22-ամյա դուստրը

Հունիսի 28-ի երեկոյան Կրասնոդարի երկրամասի Ապշերոնի շրջանում ուղղաթիռ է վթարվել: Սոչի ուղևորվող «Ռոբինսոն-66» ուղղաթիռում եղել են հայազգի գործարար Սամվել Ելուգյանը և նրա դուստրը՝ 22-ամյա Ալինա Ելուգյանը: Զոհվել է նաև 52-ամյա օդաչուն: «Ապշերոնի շրջանային ոստիկանություն տեղեկություն է ստացվել Տեմնոլեսկոյի շրջանում «Ռոբինզոն-66» տեսակի ուղղաթիռի անկման մասին: Դեպքի վայր են անմիջապես մեկնել ոստիկանները, բժշկական բրիգադ, ԱԻՆ աշխատակիցները և հրշեջները»,-ասված է հայտարարության մեջ: Ուղղաթիռը իրականացրել էր Սոչի-Գուլկևիչի-Սոչի չվերթը: Նախնական վարկածով՝ ուղղաթիռի անկման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Միևնույն ժամանակ նշվում է, որ 2011 թվականին Սոչիում Ս. Ելուգյանի Mercedes մակնիշի ավտոմեքենայի տակ անհայտ անձը РГД-5 տեսակի նռնակ էր նետել, սակայն այն գլորվել էր մեքենայից հեռու և ոչ ոք չէր տուժել: Նշենք, որ հունիսի 28-ի երեկոյան «Юг-Строй-1» ընկերությունը, որի կոմերցիոն տնօրենն էր Սամվել Ելուգյանը, հաղթել էր 318 մլն ռուբլի արժողության նախագծի իրականացման համար հայտարարված տենդերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր