211652_close_icon
views-count3222 դիտում article-date 03:13 30-06-2014

ԱԱ-2014. Կոստա Ռիկայի հեքիաթը շարունակվում է. տեսանյութ

2014 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի հերթական խաղում միմյանց հետ հանդիպեցին Կոստա Ռիկայի և Հունաստանի հավաքականները: Ռեսիֆե քաղաքում կայացած խաղն ընթացավ դրամատիկ սցենարով: Հանդիպման հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով: Առաջին խաղակեսում թիմերը բավականին զգուշորեն գործեցին: Առաջին վտանգավոր պահը առաջացավ 38-րդ րոպեին, երբ Սալպինգիդիս հարվածից հետո Կեյլոր Նավասը փրկեց իր թիմին վերահաս գոլից: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Կոստա Ռիկային հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Թիմի ավագ Բրայան Ռուիսը դիպուկ հարվածով ոչ մի շանս չթողեց Կարնեզիսին: Քիչ անց կոստառիկացիները մնացին 10 հոգով, երբ երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվեց կենտրոնական պաշտպան Դուարտեն: Հույներին հաջողվեց օգտվել քանակական առավելությունից: 91-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Գեկասի հարվածից հետո Նավասը հետ մղեց գնդակը, սակայն կենտրոնական պաշտպան Սոկրատիսը կրկնհարվածով հավսարեցրեց հաշիվը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ թիմերը նույնպես չպարզեցին հաղթողին: Վերջին րոպեներին Միտրօղլուն կարող էր հաղթանակ պարգևել հույներին, սակայն կրկին անձնուրաց խաղաց Նավասը և հերթական անգամ իր թիմին փրկեց գոլից: 1/4 եզրափակչի ուղեգրերից մեկի ճակատագիրը վճռվեց հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ: Արդյունքում ավելի դիպուկ գտնվեցին Կոստա Ռիկայի հավաքականի խաղացողների հարվածները: 11 մետրանոց հարվածաշարի ելքը վճռեց Կեյլոր Նավասը, ով փայլուն կերպով հետ մղեց հույների հարձակվող Թեոֆանիս Գեկասի հարվածը: Այսպիսով ընթացիկ առաջնության գլխավոր թիմ-անակընկալը 1/4 եզրափակիչում է, որտեղ որտեղ նրանց Հոլանդիայի հավաքականի տեսքով նոր փորձություն է սպասվում: Հիշեցնենք, որ չափանիշներով համեստ հավաքականը մինչ փլեյ-օֆֆ փուլը կարողացել էր հաղթող դուրս գալ այսպես կոչված «մահվան» խմբում, որտեղ ընդգրկված էին Անգլիայի, Իտալիայի և Ուրուգվայի նման ահեղազոր հավաքականներ: [b]Հունաստան – Կոստա Ռիկա`1:1, 11մ.` 5:3[/b] Գոլեր` Սոկրատիս 91' – Ռուիս 52'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր