Կեյլոր Նավասը խուզել է Կոստա-Ռիկայի մարզչի մազերը՝ ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոստա-Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը ամբողջությամբ խուզել է հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Ռամիրեսի մազերը՝ 2018 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում Հոնդուրասի հետ խաղից (1:1) հետո:
Այդ ոչ-ոքին կոստառիկացիներին Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ուղեգիր ապահովեց:
Ավելի վաղ Ռամիրեսը խոստացել էր ամբողջությամբ «քաչալանալ», եթե թիմը աշխարհի առաջնության ուղեգիր նվաճի: