211652_close_icon
views-count774 դիտում article-date 16:03 30-06-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 27-ից 30-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 14 դեպքից` 13-ը, խուլիգանության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 16 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 37, մարմնական վնասվածք հասցնելու 7 և կողոպուտի 1 դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 28-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր