1374 դիտում
09:02 01-07-2014
Գներն իջնում են, սակայն ուրախանալու պատճառ չկա․ 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Եվ այսպես, Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց ընթացիկ ցուցանիշները։ 12-ամսյա գնաճը (սպառողական գների ինդեքսը հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ) կազմել է 1,8 տոկոս։ Իսկ դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ թե գնաճ, այլ գնանկում՝ 0,9 տոկոսի չափով։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ Նշենք, որ բյուջեով գնաճի թույլատրելի շեմը 4 տոկոս + 1,5 տոկոս է, այսինքն՝ առավելագույն շեմը 5,5 տոկոս է, նվազագույնը՝ 2,5 տոկոս։ Սա նշանակում է, որ գնաճն այս պահին շեղված է թույլատրելի ներքին շեմից։ Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում, միգուցե կմտածեն ոմանք։ Լավ չի՞ որ գները չեն աճում, ավելին՝ նվազում են։ Իհարկե՝ ոչ, լավ չի։ Չափավոր, թույլատրելի սահմաններում գնաճը տնտեսական աճի անբաժան ուղեկիցն է եւ անհրաժեշտ պայմանը։ Որովհետեւ գնանկումը խոսում է տնտեսության անառողջ վիճակի կամ լճացման մասին։ Գնանկման պատճառը հիմնականում պահանջարկի անկումն է՝ պայմանավորված բնակչության գնողունակության նվազմամբ, արտագաղթով կամ այլ գործոններով»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
11:36 26-01-2015
Նավթի համաշխարհային գներն իջնում են
1539 դիտում
10:24 23-03-2015
Նավթի համաշխարհային գներն իջնում են Սաուդյան Արաբիայի նավթի նախարարի հայտարարության ֆոնին
1856 դիտում
10:11 18-04-2016
Դոհայում մեծ հանդիպումից հետո նավթի գներն իջնում են
Այս բաժնից
2248 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1681 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1477 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»