1937 դիտում
10:11 18-04-2016
Դոհայում մեծ հանդիպումից հետո նավթի գներն իջնում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի համաշխարհային գները շարունակում են իջնել: Այդ են վկայում տվյալները:
Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, Նյու Յորքի NYMEX բորսայում WTI թեթև նավթի մայիսյան ֆյուչերսների մատակարարումների արժեքը նվազել է 4;53 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 38,53 ԱՄՆ դոլար:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի հունիսյան մատակարարումների արժեքը նվազել է 4,06 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 41,35 ԱՄՆ դոլար:
Նախօրեին Քաթարի մայրաքաղաք Դոհայում նավթ արդյունահանող երկրների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովից հետո հայտնի դարձավ, որ վերջիններս չեն կարողացել ընդհանուր համաձայնության գալ նավթարդյունահանման ծավալների սառեցնելու շուրջ:
Նմանատիպ նյութեր
1644 դիտում
10:24 23-03-2015
Նավթի համաշխարհային գներն իջնում են Սաուդյան Արաբիայի նավթի նախարարի հայտարարության ֆոնին
2435 դիտում
10:48 08-04-2016
Նավթի համաշխարհային գները՝ Դոհայում կայանալիք մեծ հանդիպումից առաջ
1564 դիտում
11:36 26-01-2015
Նավթի համաշխարհային գներն իջնում են
Այս բաժնից
1417 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1075 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1366 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը