211652_close_icon
views-count12676 դիտում article-date 12:49 01-07-2014

Ո՞վ է այսօր քրեական աշխարհի ամենահայտնի հայուհին և ինչպիսի՞ ձեռագրով է նա հայտնի

Այսօր քրեական աշխարհում ամենահայտնի հայուհիներից է Սաթին, ով շատ քրեական հեղինակությունների է իր ունակություններով օգտակար լինում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը: Վերջինիս խոսքով՝ Սաթիին հատկապես դիմում են արվեստի գործերի թալանի ժամանակ: Սաթին ոչ միայն դրանք թալանելու անթերի սցենարներ է մշակում, որոնց հաճախ նաեւ ինքն է մասնակցում, այլեւ հիանալի տիրապետում է այդ արվեստի գործերի պատմությանը եւ բազմակողմանի զարգացած կին է: «Անգամ կարող է մեկ վայրկյանում տարբերել բնօրինակը կրկնօրինակից»,- նշեց Սերգեյ Գալոյանը: Միաժամանակ ավելացրեց, որ վերջինս ամուսնացած չէ եւ ժառանգներ չունի: Ի դեպ, Սաթին նրա կեղծանունն է եւ որքան էլ նա իր շրջապատում հայտնի է, բայց իրական անուն-ազգանունով շատ հազվադեպ է ներկայանում:

Նմանատիպ նյութեր