211652_close_icon
views-count904 դիտում article-date 16:08 01-07-2014

Օմբուդսմենի տեղակալ է նշանակվել Տաթևիկ Խաչատրյանը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով հուլիսի 1-ին Տաթևիկ Խաչատրյանը նշանակվել է Պաշտպանի տեղակալ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով: Տաթևիկ Խաչատրյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը՝ ստանալով միջազգային հարաբերությունների ոլորտում դիպլոմավորված մասնագետի որակավորում: Այնուհետև՝ 2011-2013թթ., սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան: Վերապատրաստվել է արտասահմանյան ծրագրերով խտրականության կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, խոցելի խմբերի պաշտպանության և այլ թեմաներով: Մինչև Պաշտպանի տեղակալ նշանակվելը Տաթևիկ Խաչատրյանը զբաղեցրել է Պաշտպանի՝ հաշմանդամություն ունեցող անձանց և փոքրամասնություննրի հարցերով խորհրդականի պաշտոնը: Պաշտպանի աշխատակազմ

Նմանատիպ նյութեր