709 դիտում
17:22 01-07-2014
Մայրաքաղաքի ոռոգման համակարգը կընդլայնվի ևս 23 կմ-ով
Երևանի զարգացման քառամյա ծրագրով առաջիկա տարիներին լայնածավալ աշխատանքներ կտարվեն նաև մայրաքաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ոռոգման համակարգի ընդլայնման և վերականգնման ուղղությամբ:
Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պատասխանատուների առջև խնդիրը հստակ է դրված: Որպեսզի աշխատանքն արդյունավետ ու արդյունքն էլ տեսանելի լինի, կանաչապատման ծրագրերն իրականացվում են բացառապես ոռոգելի տարածքներում:
Վերջին երկու տարիների ընթացքում ընդհանուր առմամբ մայրաքաղաքում անցկացվել է շուրջ 40 կմ ոռոգման նոր ցանց: 2014թ-ի ծրագրով այս ցուցանիշին կգումարվի ևս 23 կմ: Հարկ է նշել, որ վերջին տարիներին բակերի համալիր բարեկարգման ու նոր այգիների և պուրակների ստեղծման աշխատանքներում ևս առանձնակի ուշադրություն է դարձվում ոռոգման ցանցերի անցկացմանն ու կանաչ տարածքների ընդլայնմանը:
Նմանատիպ նյութեր
2132 դիտում
15:32 15-03-2018
Կընդլայնվի մայրաքաղաքի ոռոգման համակարգը
1155 դիտում
20:21 09-03-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզում դիտարկել է ոռոգման համակարգը
Այս բաժնից
679 դիտում
23:57 17-01-2025
Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
664 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
10990 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու