2336 դիտում
20:50 13-10-2017
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավարին
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Պաոլա Ալբրիտոյին, ով Հայաստան է ժամանել «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է աղետների կանխարգելման և դրանց ռիսկերի նվազեցման գործում միջազգային համագործակցությունը ու ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացներում, ինչի վկայությունն է Հայաստանում այդ բնագավառին վերաբերող բազմակողմ միջոցառումների պարբերական անցկացումը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլա Ալբրիտոն բարձր գնահատեց Հայաստանի փորձն աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության մշակման գործընթացում՝ ընդգծելով, որ Հայաստանն այս բնագավառում տարածաշրջանի առաջատարներից է:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող միջազգային և տարածաշրջանային համագործակցությանը։
Նմանատիպ նյութեր
1085 դիտում
17:43 01-07-2014
Երևանում մեկնարկեց ՄԱԿ-ի՝ աղետների ռիսկի նվազեցման թեմայով տարածաշրջանային աշխատաժողը
721 դիտում
19:50 15-12-2015
ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Աղետների ռիսկի նվազեցման ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի հետ
1640 դիտում
18:00 30-06-2014
Տարածաշրջանային աշխատաժողով՝ Կլիմայի փոփոխության հարմարվողականության և աղետների ռիսկի նվազեցման թեմայով՝ ԱԻՆ-ում
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»