1146 դիտում
17:37 01-07-2014
Քաղաքաշինության նախարարությունը կհայտարարի ճարտարապետական բաց մրցույթ՝ «Հայկական տուն» թեմայով
«ՀՀ քաղաքաշինության նախարարությունն առաջիկայում կհայտարարի ճարտարապետական բաց մրցույթ՝ «Հայկական տուն» թեմայով, ակնկալելով, որ մրցույթի շրջանակում հայկական տարբեր բնակավայրերի ավանդույթներին և տեղանքին բնորոշ՝ տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ տների բազմաթիվ հետաքրքիր նախագծեր կներկայացվեն»,- աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Այս կերպ քաղաքաշինության նախարարությունը նախագծերի տասնյակ տարբերակներ կունենա, այդ թվում նաև՝ աշխատանքային ամբողջական նախագծեր, որոնք անվճար հիմունքներով կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին:
«Հայկական տուն» ծրագրի մրցանակային ֆոնդի և աշխատանքային նախագծերի մշակման համար անհրաժեշտ ֆինանսավորումը կիրականացվի «Մոնարխ» ընկերության հետ համատեղ: Հիշեցնենք, որ այս ընկերության հովանավորությամբ է կյանքի կոչվել Մատենադարանի նոր մասնաշենքը, այսօր իրականացման փուլում է Երևանի գեղասահքի դպրոցը:
«Հայկական տուն» ճարտարապետական բաց մրցույթին ներկայացվող նախագծերը պետք է համապատասխանեն և´ գյուղական, և´ քաղաքային բնակչության լայն խավերի պահանջներին: Մրցույթի գլխավոր նպատակը ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերի ճարտարապետական դիմագծի բարելավումն է:
Միևնույն ժամանակ, ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռնի ՀՀ բազմաթիվ քաղաքացիների` իրենց կարիքների համար լայն ընտրության հնարավորություն ունենալ և տնտեսել զգալի ֆինանսական միջոցներ:
Նմանատիպ նյութեր
1562 դիտում
15:18 22-01-2014
Գիտության պետական կոմիտեն 2014 թ.-ին կհայտարարի ասպիրանտների աջակցության նոր մրցույթ
9436 դիտում
13:23 19-03-2020
Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ կհայտարարի 100 նոր ավտոբուս ձեռք բերելու մրցույթ
1023 դիտում
18:54 07-06-2022
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հերթական նիստը. քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցեր
Այս բաժնից
658 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
10954 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու
673 դիտում
23:13 17-01-2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ