1225 դիտում
10:04 02-07-2014
ԲՀԿ-ն լուրջ անհանգստացած է տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումներով. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին ԱՄՆ-ից շատ զանգեր է ստանում, որոնք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ դեսպան նշանակվելու առիթով իրենց ցասումն ու վրդովմունքն են հայտնում:
Ն. Զոհրաբյանի խոսքերով՝ ԲՀԿ-ն լուրջ անհանգստացած է տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումներով, ինչի համար էլ որոշել են այդ հարցով լուրջ խորհրդակցություններ սկսել տարբեր քաղաքական ուժերի հետ. «…Սա լրջագույն խնդիր է, երբ մենք բախվում ենք տարբեր կազուսների, երբ որ Եվրամիության անդամ մի երկրում մեր դեսպանը մտածում է, թե, ասենք, Ղազախստանից տվյալ երկիր ինչպես ձմերուկ ներկրի, մի այլ դեսպանի անուն կապվում է «Ռոլեքսների», ինչ-որ ադամանդների սկանդալի հետ, մի այլ դեսպան այնքան անտեղյակ է դիվանագիտական աշխատանքներից, որ դեսպան նշանակվելուց հետո իր հավատարմագրերը տանում է նոտար թարգմանելու»:
Ի դեպ, ադամանդների հետ կապվում է հենց ԲՀԿ «սառեցված անդամ», Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի անունը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
17010 դիտում
13:48 25-04-2018
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ դեսպանների հետ, կհանդիպի նաև ՌԴ և ԱՄՆ դեսպանների հետ
Այս բաժնից
763 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2077 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ
1012 դիտում
09:00 16-10-2024
Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. լսումներ կլինեն. «Ժողովուրդ»